ՅԱՆԱ ԵԳՈՐՅԱՆ …

NEWS.am Sport-ը շարունակում է բացահայտել հայ մարզիկների բնավորության գծերը, նախասիրությունները այլ տեսանկյունից, հոգեբանական բլից հարցումների միջոցով: Շարքի հերոսը Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանն է:

Արեւածա՞գ, թե՞ մայրամուտ:

Մայրամուտ:

Գիշե՞ր, թե՞ ցերեկ:

Գիշեր:

Տարվա եղանակների՞ց:

Ամառ:

Ակտի՞վ, թե պասի՞վ հանգիստ:

Ակտիվ:

Ծովա՞փ, պիկնի՞կ, արշա՞վ, թե՞ …

Ծովափ:

Հեռուստատեսությու՞ն, թե՞ ինտերնետ:

Ինտերնետ:

Գիրքը էլետրոնայի՞ն, թե՞ իրական:

Իրական, միայն իրական:

«Ну погоди՞», թե՞ «Tom and Jerry»:

«Ну погоди»:

Պուտի՞նթե Թրամփ:

Պուտին:

Թե՞յթե՞ սուրճ:

Ես սիրում եմ ե՛ւ սուրճ, ե՛ւ թեյ:

Տա՞քթե՞ սառը:

Սառը:

Սուրճը քա՞ղցրթե՞ դառը:

Քաղցր:

Շոկոլադը սե՞ւթե՞ սպիտակ:

Կաթնային:

Լոլի՞կթե՞ վարունգ:

Վարունգ:

Դդու՞մթե՞ ձմերուկ:

Ձմերուկ:

Սե՞ւթե՞ սպիտակ:

Սեւ:

Կլո՞րեռանկյունի՞թե՞ քառակուսի:

Եռանկյունի:

Նվեր տա՞լթե՞ ստանալ:

Սիրում եմ թե ստանալ, թե տալ, բայց եկեք միշտ մենք նվեր տվողը լինենք:

Սիրե՞լթե՞ սիրվել:

Սիրվել:

Մոռանա՞լթե՞ ներել:

Մոռանալ:

Ձմեռ պապ կա՞թե՞ չկա:

Արդեն չեմ հավատում:

Հոգեբանի՝  Հասմիկ Հակոբյանի վերլուծությունը

Յանա Եգորյանը դրական եւ կենսուրախ անձնավորություն է : Սիրում է կյանքը եւ վայելում է այն: Արտաքուստ առանց բարդույթների մարդ է, բայց ներքուստ նույնիսկ պահպանողական է:

Պատասխանները պատմում են նրա ակտիվության մասին: Ուժեղ բնավորության տեր մարդ է: Դժվար է հանձնվում: Նպատակասլաց է: Եթե իր առջեւ որեւէ նպատակ է դնում, կյանքի գնով էլ լինի, հասնում է դրան: Նորամուծությունների կողմնակից է, սիրում է փորձարկումներ անել:

Կյանքին նայում է պարզ ու բաց աչքերով. «վարդագույն ակնոցը» նրա համար չէ: Նրան հեշտ չէ խաբելը. իրականությունը ճիշտ է գնահատում: Յուրաքանչյուր իրավիճակից դուրս եկող է, ճարպիկ:

Առաջնորդ է. սիրում է ամեն ինչում առաջինը լինել: Ինքնավստահ է. յուրաքանչյուր քայլ կատարելիս, համարում է, որ ինքն իրավացի է: Հաճախ անում է այն, ինչ ցանկանում է անել, այլ ոչ թե այն, ինչ պետք է անել: Շրջապատից ակնկալում է, որ իրեն հենց այդպես էլ ընդունեն: Փորձում է լինել միշտ իրավիճակի տերը: Զգացողությունների վրա չի հենվում: Ավելի շատ կենտրոնանում է բուն խնդրի էության վրա եւ չի առաջնորդվում սուբյեկտիվ գործոններով:

Դժվար է ընդունում իր սխալը: Չի սիրում, երբ իրեն հակաճառում են: Տրամաբանության շնորհիվ կարող է իրավիճակներին համապատասխան արդյունավետ լուծում տալ: Հակված է իր ինքնավստահությունն օգտագործել ոչ միայն հօգուտ իրեն, այլեւ շրջապատող մարդկանց: Կարեկից է եւ կարող է ուրիշների խնդիրը իր սեփական խնդիրը դարձնել եւ լուծել: Հարաբերություններում անսահման նվիրվող է, բայց միայն այն դեպքում, երբ իր տվածի չափ փոխադարձը ստանում է: Թվում է, թե նրա հետ հեշտ է, բայց երբեմն կարող է լինել շատ դաժան. եթե որեւէ մեկն իրեն ցավ պատճառի կամ վիրավորի, ուղղակի կջնջի իր կյանքից:

Որպես բնավորության բացասական գիծ՝ ինքն իր վրա կենտրոնացած է: Կյանքում կարողանում է այնպես անել, որ ամեն ինչ ու ամենքը պտտվեն իր անձի շուրջ, այլապես կյանքն անգույն կլինի առանց Յանա Եգորյանի:

Հ. Գ. Յանա Եգորյանը ծանոթացել է հոգեբանի կազմած բնութագրին եւ ընդհանուր առմամբ` համաձայն է հոգեբանի հետ:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Աղբյուրը՝ news.am

Facebook Comments