Մխիթար Հայրապետյանը Ռաֆայել Վահանյանի դպրոցի խնդրով կհանդիպի Երևանի փոխքաղաքապետի հետ

Մխիթար Հայրապետյանն իր ֆեյբուքյան էջում գրում է.

Նախորդ շաբաթ Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց կատարած այցի ընթացքում դպրոցի սաների ծնողներն ինձ փոխանցեցին իրենց նամակը, որում մտահոգություն են հայտնում, որ յուրաքանչյուր օր կարող է մրցույթ հայտարարվել տնօրենի հաստիքը զբաղեցնելու համար, որին, սակայն, ըստ գործող ընթացակարգի, չի կարող մասնակցել աշխարհահռչակ գրոսմայստեր, դպրոցի հիմնադիր Ռաֆայել Վահանյանը` տարիքային սահմանափակման պատճառով (տնօրենի թեկնածուն չի կարող գերազանցել 65 տարին, իսկ Վահանյանն այժմ 67 տարեկան է):

Վաղը նախատեսում եմ հանդիպել Երևանի քաղաքապետի տեղակալ, սույն խնդրով ինձնից ոչ պակաս մտահոգված Տիգրան Վիրաբյանին` իրավիճակը քննարկելու, միասին լուծումներ փնտրելու:

Կից ներկայացնում եմ նաև հայ անվանի շախմատիստների բաց նամակը` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ևս ինձ փոխանցվեց հանդիպման ժամանակ:

Facebook Comments