Մի անգամ …

1996թ. նոյեմբեր ամիսն էր…

Այդ ժամանակ ես Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր էի, նաև, ղեկավարում էի հանրապետության ջրային տնտեսության համակարգը, որը վարչության կարգավիճակով գտնվում էր գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ:

Վլադիմիր Մովսիսյանն ով մեկ օր առաջ նշանակվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խնդրեց ինձ մանրամասն ներկայացնել հանրապետության կարևոր հիդրոտեխնիկական կառուցվածքների վիճակը.

Հովիկ ջան, վաղն Ազգային ժողովում հարց ու պատասխանի օր է ու ինձ կարող են հարց տալ:  Եթե չկարողանամ պատասխանել, կասեն. Վլադիմիր Միհրանիչ, արդեն երեք օրվա նախարար ես, բայց իրավիճակին չես տիրապետում

… Անցել է 23 տարի, սակայն այդ ՄԵԾ ՄԱՐԴՈՒ խոսքերը, դեռ ուղեղիս մեջ է. ԵՐԵՔ ՕՐՆ ԷԼ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ Է… Եվ ով չի հասկանում ժամանակի հետ անբարտավանորեն վարվելու հետևանքների լրջությունը, նա որևէ լուրջ արդյունքի հասնել երբեք չի կարող:

Հովհաննես Թոքմաջյան    

Facebook Comments