Մի անգամ Թբիլիսիում …

1973 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Թբիլիսիում տեղի ունեցավ ԽՍՀՄ — Հարավսլավիա շախմատի թիմային մրցաշար, որն ավարտվեց մեր շախմատիստների հաղթանակով՝ 31 — 15 արդյունքով: 

Մրցաշարից հետո, ԽՍՀՄ հավաքականի անդամներից Մարկ Տայմանովի մասնակցությամբ, կայացավ միաժամանակյա խաղաշար. գրոսմայստերը պարտվեց՝ 2,5-5,5 հաշվով:  

Զուրաբ Ազմայփարաշվիլի
Նայջել Շորթ

Հաջորդ օրը միաժամանակյա խաղաշար անցկացրեց 22-ամյա գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և հաղթեց 5,5-2,5 հաշվով: Շախմատի  հանճարը, լինելով դեռևս անփորձ մի երիտասարդ, չէր ճանաչել այն հայտնի շախմատիստներին, որոնց կարողացել էր միաժամանակ հաղթել. նրանց մեջ էին Եվրոպայի ապագա չեմպիոն, ԽՍՀՄ պատանիների ապագա չեմպիոն, 2014 թվականից Եվրոպայի շախմատային միության նախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին, աշխարհի ապագա չեմպիոններ Մայա Չիբուրդանիձեն, Նանա Իոսելիանին…

Շուրջ 20 տարի հետո, երբ Նովգորդում տեղի ունեցած խոշոր մրցաշարում Զուրաբ Ազմայփարաշվիլին հրապարակավ “բացահայտում” է 1973 թ.-ին Ռաֆայել Վահանյանից 17-րդ քայլում կրած իր պարտությունը, միջազգային գրոսմայստեր Նայջել Շորթը ոտքի է կանգնում ու ասում. “… Նա (Ծ. Ռաֆայել Վահանյանը) այդ ժամանակ այնքան երիտասարդ էր, որ դեռ ոչ մեկին դեմքով չէր ճանաչում. ում տեսնում՝ ջախջախում էր…  միաժամանակյա խաղաշարերից մեկում էլ ինձ է հաղթել” …

 

Հովհաննես Թոքմաջյան

տ.գ.դ., պրոֆեսոր

Ծ. Նկարի առաջին շարքում աջից առաջինը Ռաֆայել Վահանյանն է, չորրորդը՝ Տիգրան Պետրոսյանը, հինգերորդը՝ Նոնա Գաբրենդաշվիլին:

 

 

 

 

                               

 

 

Facebook Comments