Մարինե Ղազարյանի ատենախոսության պաշտպանության գործընթացը դադարեցված է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), ռեկտոր Գալստյանին, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին: Սակայն, Հովհաննես Թոքմաջյանին քննարկվող ատենախոսությունն այդպես էլ  չի տրամադրվել:

Rectpr.am-ի աղբյուրների համաձայն, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղեկացրել է ԲՈԿ-ին, որ Մարինե Ղազարյանի ատենախոսությունը պաշտպանության ներկայացնելու գորընթացը դադարեցվում է:

Հավանաբար, Մարինե Ղազարյանն, իր ատենախոսությունը կփորձի պաշտպանել արտերկրում: Սակայն, մոտ ապագայում, խնդրի այսպիսի լուծումը քիչ հավանական է:

Facebook Comments