Մարինա, Անգին & Company

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նոր՝ դրամատիկ զարգացումներ են սպասվում: Ռեկտոր Գագիկ Գալստյանի կառավարման տարիներին, բուհում տեղի են ունեցել բազմաթիվ գործընթացներ, որոնք առաջացրել էին պրոֆեսորադասախոսական կազմի լուռ դժգոհությունը: Համալսարանի չորս պրոֆեսորներ դիմել են ռեկտոր Գագիկ Գալստյանին մի քանի հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու պահանջով ( այստեղ):

Անցել է երկու շաբաթ: Պատասխան չկա: Իսկ հարցերը լուրջ են և սպասում են իրենց առարկայական պատասխանին:

Ուզի թե ոչ, Գագիկ Գալստյանը չի կարող խուսափել բարձացված հարցերի պատասխանից, ոչ էլ՝ լղոզված պատասխաններ կարող է տալ, ինչպես դա արվեց “Առավոտ”-ի հարցերին պատասխանելիս: Դրանք նույնպես, դեռևս մնում են բաց:

Հիշեցնենք, որ հարցերից մեկը վերաբերում է համալսարանում վերջերս կազմավորված “Շարունակական կրթություն” բաժնի գործունեությանը: 

Այս խնդրի հետ կապված, երբ Rector.am -ն, օրեր առաջ,  դիմել էր այդ բաժնի պատասխանատուներից՝ Անգին Մարտիրոսյանին, վերջինս հերքել էր իր կապն այդ բոլորի հետ: Հետո պարզվեց, որ ռեկտորի հրամանով, նշված բաժնի համակարգումը դրված է հենց Անգին Մարտիրոսյանի վրա:

Ասում են, որ այս բաժինը գործում է անձամբ պրոռեկտոր Մարինե Ղազարյանի “ձեռքի տակ”: Նույն Մարինե Ղազարյանի, ում թեկնածուական ատենախոսության հետ կապված, օրերս հասարակական մեծ հնչեղություն ունեցող, դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան (այստեղայստեղայստեղ, այստեղ): Համալսարանում խոսում են, որ շատ “հետաքրքիր” բացահայտումներ կարող են լինել “Շարունակական կրթություն” բաժնի գործունեության հետ կապված: Ասում են նաև, որ համալսարանի միջանցքներում, այդ բաժնին արդեն անուն են դրել՝  Մարինա, Անգին & Company.

Հիշեցնենք, որ հենց Անգին Մարտիրոսյանին էր ուզում Մարինե Ղազարյանը դարձնել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 

Մկան ու ցախավելի պատմությունն, իսկը սրա համար է: Չէ, հավանաբար, ճարտարապետության և շինարարության համալսարնն, իսկապես, ծանր հիվանդ է:

Անահիտ Ավետիսյան

Facebook Comments