Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում…

Որքանո՞վ են ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումներն արժանահավատ։ Ինչպե՞ս անել, որ բուհի դիպլոմը վկայի շրջանավարտի մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի ընթացքում։

Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի բուհերի դասախոսներ ու ուսանողներ, որակի ապահովման պատասխանատուներ, կարիերայի կենտրոնների մասնագետներ, կրթության կառավարիչներ և այլք։

Համաժողովի շրջանակներում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես են բուհերը պլանավորում ուսանողի առաջընթացը, ուսանողի առաջընթացի արդյունավետ պլանավորումը որքանով կապահովի շնորհված որակավորումների արժանահավատությունը, որքանով է կարևոր պրակտիկան ուսանողի առաջընթացի գործում և այլն։ 

Ուսանողներն ու դասախոսները իրենց տեսանկյունից կպատմեն նաև, թե որն է ուսուցման մոտիվացիան, ինչպես հասնել նրան, որ և՛ դասախոսը, և՛ ուսանողը լինեն մոտիվացված։

Հիշեցնենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իր հիմնադրման 10-մյակի առթիվ 2019-ը հայտարարել է որակի տարի։ Այս համաժողովը ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումներից մեկն է։

ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։

Աղբյուրն՝ այստեղ

 

Facebook Comments