ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԱՐՇԱՎ Է ՍԿՍՈՒՄ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Գրագողությունը ոչ միայն գիտական աստիճանաշնորհման համակարգի չարորակ ուռուցքն է, այլ նաև բուհական կրթության։

Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծում, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ:

Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին ժ15:00 ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալ. Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում):

Այս մասին գրառում է արված ՀՀ ԲՈԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Rector.am-ն ակտիվ մասնակցություն կունենա գրագողության դեմ պայքարի գործընթացներում:

Facebook Comments