Համաշխարհային պոեզիայի գոհարներից. Մորիս Քարեմ

Մորս...

Դու չկաս արդեն աշխարհում այս մեծ,

Բայց զուր է մահը քեզ ինձնից խլում,

Մայր, ես կրում եմ քեզ հիմա իմ մեջ,

Ինչպես դու էիր ինձ քո մեջ կրում:

 

Եվ քանի գնում` այնքան մտերիմ

Ու թանկ է դառնում մեր դաշինքը` ՄԱՅՐ-

Ես քո արցունքն եմ եղել, ինձ ներիր,

Ինչպես դու ես իմ արցունքը հիմա…

 

Մայր, ժառանգաբար ստացել եմ ես

Քո ժպիտը մեղմ ու թախծոտ այնքան.

Եվ շուտով ես էլ կարող եմ քեզ պես

Թաքցնել դրա պատճառն իսկական:

 

Ինքս կարող եմ տանջվել մտովին`

Խնդություն տալով աշխարհին արար,

Եվ այն ժամանակ, մայր, բոլորովին

Մենք հասակակից կլինենք իրար…

Facebook Comments