ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՇՈՒՇԻՈՒՄ…

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի ընտանիքի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում առաջին անգամ բացվելու է Անատոլի Պապյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես: 
 
Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  Շուշիի    կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը:  Նա  նշել է, որ  ցուցահանդեսին ներկայացված են նկարչի ստեղծագործական ընթացքի  տարբեր շրջանների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնց մեծ մասն  իր ընտանիքի սեփականությունն  է:
 
«Անատոլի Պապյանը ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում իրենց անմիջականությամբ, անհատի խոհերի  ու  ապրումների արտահայտման մեծ վարպետությամբ: Գեղանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու կարողությունը»,- ասել  է   Լ.  Գասպարյանը:
 
Աղբյուրն` այստեղ
Facebook Comments