Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից: Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյան:

«Հաշվի առնելով այս հանգամանքը, պարոն Օրբելյանին և՛ գրավոր, և՛ բանավոր մի քանի անգամ զգուշացվել է հրաժարվել կամ գեղարվեստական ղեկավարի, կամ տնօրենի պաշտոնից: Պարոն Օրբելյանը հրաժարվել է այս հանձնարարականը կատարել, այդ պատճառով մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանի հրամանով դադարեցվել են նրա լիազորությունները»:

Անուշ Ղազարյանը նաև պարզաբանեց, որ Կոնստանտին Օրբելյանը շարունակում է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը. «Գեղարվեստական ղեկավարին տնօրենն է նշանակում, տվյալ դեպքում տնօրենը հենց Կոնստանտին Օրբելյանն էր: Նախարարությունն իրավունք չունի գեղարվեստական ղեկավարին ազատելու, դա ՊՈԱԿ-ի տնօրենի իրավասությունն է»:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments