Լույս է տեսել ՀՀ գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր Գագիկ Ներսիսյանի “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում գիրքը”

Լույս է տեսել ՀՀ գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ճանաչված հետազոտող Գագիկ ներսիսյանի “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում գիրքը” Այստեղ

Այն բաղկացած է 60 էջից և ներառում է ռեկտոր Գագիկ Գալստյանի “Երկարակյաց շենքերի և կառույցների շինարարության հիմնախնդիրները” դոկտորական ատենախոսությունում տեղ գտած գրագողության 50 դրվագները:

Այսօր գիրքը, պատշաճ կերպով, կից գրությամբ,ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Կից գրության մեջ, մասնավորապես, ասված է.

Հարգելի պարոն նախարար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության մասին լուրն ընդունեցինք որպես կարևոր քայլ ուսումնագիտական համակարգում գրագողության նկատմամբ իշխանությունների կողմից նոր մոտեցման: Հասարակությունն աստիճանաբար պիտի գիտակցի այս երևույթի կործանարար  հետևանքները և սատարի նման սկզբունքային քայլերը:

Սակայն, դեռևս բաց է մնում մյուս բուհի գրագող ռեկտորի՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավար Գագիկ Գալստյանի հարցը:

Ռեկտոր Գալստյանի արտագրությունների մասին, առաջին անգամ, բարձրաձայնվել է դեռևս 2016թ. ամռանը: Այդ ժամանակ, BUH.AM կայքում հրապարակվեցին ռեկտոր Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ նկատված գրագողության առաջին դրվագները: Սակայն ՀՀ ԿԳՆ-ն, կանգնեց օրինազանց ռեկտորի մեջքին, և առանց որևէ հիմքի հայտարարեց, որ գրագողության գեթ մեկ դեպք, Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում չկա: 

Rector.am-ը, անընդունելի համարելով այս մոտեցումը, մանրամասն ուսումնասիրել է ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության դեպքերը և դրա 50 դրվագները ներկայացրել հանրությանը:

Սկզբունքային մոտեցումը չի կարող վերաբերվել միայն մեկին՝ Ռուբեն Հայրապետյանին: Գագիկ Գալստյանը նույնպես, անհապաղ, պետք է պաշտոնանկ արվի: Ընդ որում, երկու ամսից լրանում է ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը: Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի նա հեռանա բուհից այդպիսի ձևակերպմամբ: 

Այլապես այս բոլոր քայլերն իզուր են: 

Rector.am

 

 

Facebook Comments