Ժամանակի ետհաշվարկը սկսված է. Ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման ավարտին մնաց 30 օր …

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնում Գագիկ Գալստյանն ընտրվել է բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ 2014թ. հոկտեմբերի 31-ին։

ՀՀ Կառավարությունը 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1312-Ա որոշմամբ հաստատել է ընտրության արդյունքները և հանձնարարել բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Գագիկ Գալստյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:

Այսպիսով, ավարտվում է ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման անփառունակ ժամանակաշրջանը։

Նրա կառավարման տարիներին, երբեմնի մեծ հեղինակություն ունեցող համալսարանը, գրեթե բոլոր ցուցանիշներով, նահանջ գրանցեց։

Գագիկ Գալստյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում, տեխնիկական գիտությունների բնագավառում չպաշտպանվեց ոչ մի դոկտորական ատենախոսություն։ Եվ դա այն դեպքում, երբ իր ատենախոսությունը լեփ-լեցուն է գրագողությամբ։

Համալսարանի կառավարման կարևորագույն օղակներում նշանակվեցին բուհի հետ կապ չունեցող բազմաթիվ անձինք, հիմնականում՝ միջակություններ։

Բուհից սկսեցին հեռանալ երիտասարդ մասնագետները։

Համալսարանում արմատավորվեցին այնպիսի նեգատիվ երևույթներ, ինչպիսիք են բանսարկությունը, բամբասանքը, քծնանքը, շողոքորթությունը։

Կտրուկ ավելացան կոռուպցիոն ռիսկերը։

Դեռևս երկար ժամանակ կպահանջվի բուհում Գագիկ Գալստյանի “ավերածությունները” վերացնելու, և առաջին հերթին, համալսարանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը վերականգնելու համար։

Սակայն ամենասարսափելին արդեն ետևում է՝ դելիտանտ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը սպառվում է։

Ստեղծված իրավիճակում, բուհի հոգաբարձուների խորհուրդը պետք է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի ու հայտարարի ընտրություններ։

Եվ նոր ռեկտորի անունը ոչ մի դեպքում չպիտի լինի ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ։

Եվ այս հարցում համալսարանի պրոֆեսուրան դեռ գործ ունի անելու։

Գագիկ Ներսիսյան

 
Facebook Comments