Էդ Շիրանը մեղադրվում է գրագողության մեջ

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը մեղադրվում է գրագողության մեջ: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը (աղբյուրն՝ այստեղ):
 
Պարբերականի տվյալներով, նա իբր մասամբ կրկնօրինակել է Մարվին Գեյի «Let’s Get It On» երգը իր «Let’s Get It On» ստեղծագործության մեջ:Միջադեպի հետ կապված դատական քննություն է նախատեսված: Ընդգծվում է, որ դատավորը չի ընդունել Շիրանի փաստարկները, որ երաժշտական ստեղծագործություններն այդքան էլ նման չեն:«Բացի երկու կոմպոզիցիաների էլեմենտների որոշակի նմանությունը, պետք է նշել, որ սովորական ունկնդիրը այս երկու երգերի գեղագիտական «տեսքը» ոչնչով չի տարբերի»,- ասվում է որոշման մեջ:
 
Ինչպես նշվել է, դատավորը մերժել է երաժշտի միջնորդությունը դատավարության պարզեցված ընթացակարգի վերաբերյալ:Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018-ին Էդ Շիրանը դարձել է ամենահաջողակ շրջագայող երաժիշտը:
 
Սա Մեծ Բրիտանիայում է, իսկ Հայաստանում գրագողության արդեն իսկ 38 դրվագով փաստեր ներկայացնելուց հետո էլ, ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը շարունակում է պաշտոնավարել:  
 
 
Facebook Comments