Երվանդ Մանարյանը գնաց հավերժության ճանապարհով …

Երվանդ Մանարյանն իր երկրի ՔԱՂԱՔԱՑԻՆ էր… Նա երբեք չդարձավ որևէ իշխանության կողմից “կառավարվող” մտավորական, միշտ գտնվեց իր ժողովրդի կողքին ու իր ձայնը բարձրացրեց ընդդեմ անարդարությունների…
 
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։
Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 
1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 
1957-1959 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 
1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորներից։ Շուշիում բացվել է Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն։
Երվանդ Մանարյանի կյանքը փայլուն օրինակ է նոր կյանք մտնող մեր երիտասարդության համար…
 
Գագիկ Ներսիսյան 

 

Facebook Comments