Երիտասարդներին “փչացնելը” դարձել է ռեկտոր Գագիկ Գալստյանի հիմնական գործառույթը. հերթը գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանինն է

Երբ հրատարակման էի ներկայացնում “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում” ծողովածուն, տեսակետ գրեցի այն մասին, որ Գագիկ Գալստյանն ստորացրել է բազմաթիվ անձանց՝ ստիպելով գովերգել ԱՄԵՆԱԼԱՎ, ԱՄԵՆԱՆՐԲԱՆԿԱՏ, ԱՄԵՆԱԲԱՐԻ ռեկտորի՝ իրականում արատավոր ու անփառունակ գործունեությունը: Եվ սա նրա ամենանողկալի մեղքերից է:

Ստորացման հերթը գեոդեզիայի ամբիոնի երիտասարդ վարիչ Սուրեն Թովմասյանինն է, ով չկարողացավ զերծ մնալ ծեր “աղվեսի” նետած խայծից ու խաղալիք դարձավ Գագիկ Գալստյանի ձեռքին։ Պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանի դեմ դնելով Սուրեն Թովմասյանի թեկնածությունը և իր մանկլավիկների քվեարկությամբ գիտական խորհրդում ապահովելով նրա ընտրությունը, ռեկտոր Գալստյանը նրան դարձրեց հլու-հնազանդ …-իկ, ով հիմա ստիպված է կատարել օրինազանց ռեկտորի կամակորությունները։ Այսպիսով, բոլորավին վերջերս, նա հանձնարարում է գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանին, իր ընկերոջը՝ երիտասարդ դոցենտ Վարդգես Համբարձումյանին դասաժամեր չտրամադրել: Սուրեն Թովմասյանն անմիջապես կապվում է Վարդգես Համբարձումյանի հետ և պատմում տեղի ունեցածը։ Վերջինս դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին (այստեղ)։ Վարչապետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվում է հարցի ուսումնասրությունը։ Եվ հենց նոր, հայտնի դարձավ, որ ռեկտոր Գագիկ Գալստյանը գրությամբ դիմել է կրթության փոխնախարարին, որտեղ բառացիորեն գրել է հետևյալը.

 -Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկին, որ ռեկտորը գեոդեզիայի ամբիոնի վարիչին հրահանգել է Վարդգես Համբարձումյանին այլևս ժամեր չտալ, ապա այն անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։

Այսպիսով, իր փտած կաշին փրկելու համար, ռեկտոր Գալստյանը “փուռն” է տալիս ևս մի երիտասարդի՝ Սուրեն Թովմասյանի հեղինակությունն, ով կամ ամբողջ կյանքում պիտի ապրի գլուխը կախ՝ ծոծորակին մշտապես զգալով՝ “ես քո անթասիբ …” կամ վերահաստատի իր ասածները՝ “թիրախ” դառնալով Գագիկ Գալստյանի համար։ Աննախանձելի իրավիճակ է երիտասարդ մասնագետի համար։ Սակայն, մեղավորը միայն ինքն է. միշտ այդպես է լինում երբ չես կարողանում դիմակայել գայթակղությանը։ Գայթել, նշանակում է սայթակել, կղանքը՝ բոլորին է հայտնի՝ սայթակում ես ու ընկնում կեղտի մեջ։

Եվս մի բան կուզենայի ավելացնել. մեզ հայտնի է թե Սուրեն Թովմասյանի հետ Գագիկ Գալստյանի խոսակցության ժամանակ, որը վերջինիս կողմից հաճախ ընդհատվել է ոչ ցենզուրային արտահայտություններով, բուհի վերնախավից ով է ներկա եղել, և ում անուններն են շոշափվել։Այս մասին մենք կխոսենք ըստ անհրաժեշտության՝ ավելի ուշ։

Գագիկ Գալստյանի գրության մնացած հատվածների մասին՝ հաջորդիվ։

Գագիկ Ներսիսյան

 
Facebook Comments