Եկեղեցիներ, կրթական և մշակութային օջախներ ավերելու ճանապարհը Ադրբեջանին սպառնում է տանել դեպի մոտալուտ կործանում. Հովհանննես Թոքմաջյան

Այսօր, նոյեմբերի 16-ին, լուր տարածվեց, որ ադրբեջանցի հրոսակները ավերել են Շուշիի տեխնոլոգիականն համալսարանի շենքը:

Ակնհայտ է, որ եկեղեցիներ, կրթական և մշակութային հաստատություններ ավերելու ճանապարհը, Ադրբեջանինմիայն կարող է տանել դեպի մոտալուտ կործանում:

Նենգ թշնամին պղծում է մեր ամենանվիրական օջախները: Սակայն բոլորը պիտի գիտակցեն, որ հրոսակները կարող են ջարդել միայն մեր գույքը, բայց ոգին՝ երբեք:

Ելնելով ստեղծված իրավիճակից, ամենամոտ ժամանակահատվածում, կոչով կդիմեմ հայրենական և արտերկրի մեր գործընկերներին:

Քանի որ հանդիսանում եմ Հայաստանում Ռուսաստանի բուհերի շրջանավատնների միության նախագահը, կդիմեմ նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներին, և իմ գործընկեր ռեկտորներին, արդեն իսկ խաղաղության պայմաններում կատարված այս բարբարոսությանը գնահատական տալու և մեր համալսարանի վերականգննմանն ուղղված աջակցության խնդրանքով:

Այս մասին shushitech.am կայքում, այսօր գրել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Facebook Comments