ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ… Վլադ Ասատրյանը և Գագիկ Գալստյանը՝ վաստակավոր շինարարներ են

Դու՝ ինձ, ես՝ քեզ. սա փոխադարձաբար օգտակար լինելու, պաշտպան կանգնելու և այլնի բանաձևում է: Այս անվանումով, նույնիսկ մի ֆիլմ կա նկարահանված՝ երկու եղբայրների՝ Իվան և Սերգեյ Կաշկինների մասին: Հիշում ե՞ք, դա 1977 թվականին էր: Եղբայրներից մեկը պայքարում էր ձկնագողերի դեմ, մյուսը՝ օժանդակում նրանց:

Ֆիլմը, կատագերգության ժանրից էր: Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր պարագայում՝ կոմեդիան փոխակերպվում է տրագիկոմեդիայի. պարզապես այստեղ մենք ձկնագողության փոխարեն, գործ ունենք գրագողության երևույթի հետ:

Ձկնագող թե՞ գրագող, ի՞նչ տարբերություն, գողը՝ գող է:

Գրագողը՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն է, ով նաև շինարարների միության նախագահն է: Եվ ահա նա, մեր օրերի Կորեյկոն, ով մինչև կոկորդը խրված է կասկածելի գործարքների մեջ, և ում, որպես ռեկտոր, պաշտոնավարման օրոք, ճարտարապետաշինարարական համալսարանը, գրեթե բոլոր ցուցանիշներով, նահանջ է գրանցել, օգտագործելով Հայաստանի շինարարների միության նախագահ լինելու իր լծակը, միության կողմից Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման է ներկայացրել ԻՐԵՆ, ու ճարտարապետաշինարարական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Վլադ Ասատրյանին:

Այսինքն, ես՝ Գագիկ Գալստյանս, քեզ՝ Վլադ Ասատրյան, վաստակավոր շինարարի կոչում կապահովեմ, իսկ դու կպարտակես բուհում իմ կողմից  կատարած բոլոր ապօրինությունները. ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ:

Դե, իսկ մնացածը, տեխնիկայի գործ էր՝ անցնել բյուրոկրատական իներտ աստճաններով և հասնել մինչև նախագահի հրամանագրի ստորագրման: Նայողն ո՞վ է: Եվ այսօր մենք ունենք երկու նորաթուխ վաստակավոր շինարար ՝ Գագիկ Գալստյան, Վլադ Ասատրյան:

Տխուր է, ու ողբերգական. վաստակաշատ, պարկեշտ անձնավորությունը՝ Վլադ Ասատրյանը խաղալիք է դարձել կիսագրագետ, արկածախնդիր մի “մարդու” առջև, և օր-օրի, Շագրենի կաշվի պես, վատնում է տարիների ընթացքում ձեռք բերած իր հեղինակությունը: 

Գուցե՞ հենց սա է պատճառը, որ  ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, մինչ օրս ընթացք չի տվել բուհի չորս պրոֆեսորների կողմից բաձրացված կարևորագույն խնդիրներին վերաբերող դիմումին, այդպիսով պաշտպանելով և նոր ապօրինությունների դրդելով ռեկտոր Գագիկ Գալստյանին:

Վերջներդ՝ բարի:

ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ:

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments