Դոցենտ Վարդգես Համբարձումյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. BUH.AM

Մեծարգո պարոն վարչապետ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը սկսել է հաշվեհարդար տեսնել այն անձանց հետ, ովքեր քննադատում են իրեն դոկտորական ատենախոսության մեջ կատարած արտագրությունների (գրագողության) և իր կողմից համալսարանում իրականացվող վոլյունտարիստական գործողությունների մեջ: Այս մասին հայտնում է BUH.AM-ը:

Մասնավորապես, ռեկտոր Գալստյանը, մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հանձնարարում է գեոդեզիայի ամբիոնի վարիչին, ինձ՝ երիտասարդ դոցենտին, դասաժամեր չտրամադրել:

Պատճառը պարզ է, ես և համալսարանի առողջ ուժերը չեն ուզում, որ բուհը ղեկավարի մի անձնավորություն, ով գրագողությամբ է դարձել գիտությունների դոկտոր, ով իր որոշումները կայացնում է “Լավ եմ անում” սկզբունքով:

Պարոն վարչապետ, օրերս լույս է տեսել ՀՀ գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ճանաչված հետազոտող Գագիկ Ներսիսյանի “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում” գիրքը՝ 60 էջից այստեղ: Խնդրում եմ Ձեր հանձնարարականը ԲՈԿ-ին՝ ուսումնասիրել Գագիկ Գալստյանի “Երկարակյաց շենքերի և կառույցների շինարարության հիմնախնդիրները” դոկտորական ատենախոսությունը և տալ եզրակացություն, վերը նշված գրքում բերված, գրագողության 50 դրվագների վերաբերյալ:

Իմ համոզմամբ, եթե տնտեսագիտական համալսարանի երիտասարդ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գրագողության պատճառով ազատվել է պաշտոնից, ապա որևէ հիմնավորում չի կարող լինել 68 տարեկան ռեկտոր Գագիկ Գալստյանին պաշտոնանկ չանելու համար:

Հարգանքով՝

Վարդգես Համբարձումյան

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments