Դոցենտ Իրինա Բաղդասարյան. Ատենախոսության հեղինակի կողմից ոտնահարված են գիտական էթիկայի նորմաները

Բետոնի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գ. Ներսիսյանի «Գրագողությունը Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում» գրքից հստակ երևում է, որ դոկտորական ատենախոսության մեջ հեղինակի կողմից ոտնահարված են գիտական էթիկայի նորմաները, որոնց հիմքում ընկած են գիտական սկզբունքները: Չէի ցանկանա ֆրանսիական թեորետիկ Ֆրանսուա դե Լա Մոտ Լե Վայեի (XVII) գրագողության մասին կարծիքն ընդունել որպես ճշմարտություն, նա ասել է. «լավ միտքը, որտեղից էլ որ վերցված լինի, ավելի լավ է, քան սեփական հիմարությունը»:

Գրագողությունը ժամանակակից վիրուս է գիտության մեջ, այն առաջացնում է գիտական աշխատանքների իմիտացիա, որը գիտությունն առաջ չի մղում:

Արտասահմանում գրագողության համար գիտաշխատողները զրկվում են կոչումից, աշխատանքից, հեղինակությունից: 

Հետաքրքիր է մեզ մոտ ինչպե՞ս կվարվեն…

Իրինա Բաղդասարյան

տ.գ.թ., դոցենտ

 

Facebook Comments