Դոցենտ Արմեն Բաբայան. Գագիկ Գալստյանը մսխում է բուհի հեղինակությունը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի կառավարման տարիներին, բուհում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնք հարիր չեն  տասնամյակներում ձևավորված մեր կրթական օջախի բարի ավանդույթներին:

Մամուլում շատ է գրվել ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից կատարված ապօրինությունների մասին՝ նրա դոկտորական ատենախոսությունում տեղ գտած տասնյակ արտագրություններից՝ մինչև իր տեղակալ չինովնիկին, անհասկանալի տեղից բերած ու մեր համալսարանի վզին փաթաթած, պրոռեկտոր Մարինա Ղազարյանին  գիտական աստիճան տալու խայտառակ գործընթացը, տարիներով հավաքված, սարքին հաստոցներն ու մամլիչները մեր աշխատակիցների ձեռքից խլելու  գործողություններից՝ մինչև անիմաստ շինարարական աշխատանքների իրականացումը, ուսումնական գործընթացների տապալումները, հետազոտական աշխատանքների ստորադասումը, և այլն:

Այսօր համալսարանում քննարկվող թիվ 1 թեման, Մարինա Ղազարյանի ատենախոսությունն է, որին իր ամբողջ թիմով լծվել է համալսարանի ռեկտորը: Սա մեր համբերության բաժակի վերջին կաթիլն է: Մարինան ռեկտորի պրոտեկցիայով թեկնածու չի կարող դառնալ: Ամոթ է:  

Եվ այսպես, պր-օրի, ռեկտոր Գագիկ Գալստյանը մսխում է  ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հեղինակությունը, որը ձևավորվել է շուրջ 100 տարիների ընթացքում:

Արմեն Բաբայան

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Facebook Comments