Դոցենտ Արմեն Բաբայան. Բուհում ռեկտոր Գալստյանի կամայականությունները շարունակվում են

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ռոբերտի Բաբայանը, rector.am -ին տեղեկացրել է ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից իրականացվող հերթական կամայականությունների մասին:

Դոցենտ Արմեն Բաբայանը մասնավորապես ասել է

-Օրերս ռեկտոր Գագիկ Գալստյանի հանձնարարությամբ,  ճանաչված դասախոս, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գալերիկ Շեկյանին տեղեկացրել են, որ նոր ուսումնական տարվանից նա բուհում այլևս չի աշխատելու: Պատճառը հարգարժան դոցենտի ծնկի վիրահատությունն է, որի հետևանքվ պարոն Շեկյանը ստպված է քայլել ձեռնափայտի օգնությամբ: Ռեկտոր Գալստյանն իր աբսուրդային որոշումը հիմնավորել է, որ իբր բազմաթիվ ծնողներ դիմում են իրեն, ասելով` միթե համալսարանն առողջ դասախոս չունի, որ ստիպված է ձեռնափայտով անձանց ուղարկել ուսանողներին դասավանդելու:

Դոցենտ Շեկյանը ճարտարապետաշինարարական համալսարանում դասավանդում է տասնյակ տարիներ: Նա բանիմաց, պարկեշտ անձնավորություն է և հմուտ դասախոսի համբավ ունի: Նրա մոտ են գրունտների մեխանիկա, հիմքեր և հիմնատակեր առարկաները  սովորել բուհի նախկին ռեկտորը` պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը և շատ-շատ ուրիշներ:

Տեղի ունեցածը, ռեկտոր Գագիկ Գալստյանի հերթական դեմարշն է բուհի ու նրա կորիզը կազմող դասախոսների նկատմամբ: 

Սպասենք հետագա զարգացումներին:

 

 

Facebook Comments