ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱLՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 50

Օրը երկուշաբթի է: Մենք շարունակում ենք ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում առկա արտագրությունների ցուցադրումը։ 

Չնայած, որ Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում առկա են գրագողության բազմաթիվ այլ դրվագներ, որոնք անհրաժեշտության դեպքում կցուցադրենք բոլոր ցանկացողներին, սակայն գրագողության 50-րդ՝ հոբելյանական դրվագով ցանկանում ենք ավարտել rector.am կայքում դրանց ներկայացումը:

Նորմալ իրավիճակում, ներկայացված գրագողության մեկ դրվագն էլ բավարար էր, որ պաշտոնատար անձը ինքնակամ հեռանա ասպարեզից: Ոչ ադեկվատ անձնավորությանը թեկուզ 1000 դրվագ ներկայացվի, միևնույն է, ինքնակամ չի գնալու: Ուստի բոլորիս էլ վաղուց պարզ էր, որ Գագիկ Գալստյան անձնավորության պարագայում, հրաժարական չի լինելու, լինելու է պաշտոնանկություն:

Մենք առաջիկայում առանձին գրքով կհրատարակենք գրագողության ներկայացված դրվագները և կներկայացնենք հանրության դատին: Իսկ որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որպես հակակշիռ գրագողությանը,  Գալստյանին ներկայացնելու որպես հաջողված ռեկտոր (գիտեք ինչ գործեր է արել, ոնց է ծաղկեցրել համալսարանը, և նման բաներ), մենք ամենամոտ ապագայում թվերով կներկայացնենք Գագիկ Գալստյանի ռեկտորական ժամանակահատվածի վերլուծականը , և բոլորը կհամոզվեն, որ այդ ասպարեզում ինքը նույնպես ՍՆԱՆԿ Է: 

Եվ այսպես, գրագողության դրվագ 50

Իր դոկտորական ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման, գրում է․ 

Гипс в измененной зоне /камня, бетона/ образуется в результате взаимодействия карбоната кальция с серной кислотой. CaCO3 + H2SO4 + H2O → CaSO4 . 2H2O + CO2 .

Փոխառված է` Наука о бетоне: физико-химическое бетоноведение Рамачандран В., Фельдман Р., Бодуэн Д. Стройиздат. Москва. 1986 (էջ 244) այստեղ

Гипс мог образоваться в результате взаимодействия серной кислотой карбоната кальция, содержащегося в сланце, по реакции CaCO3 + H2SO4 + H2OCaSO4 . 2H2O + CO2 .

 

 Հիշեցնենք, որ գիտությունների դոկտորի աստիճանը, համաձայն բուհի կանոնադրության, պարտադիր պայման է, որպես ռեկտոր պաշտոնավարելու համար։  

 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments