ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 24

Երեկ ընթերցողին տեղյակ ենք պահել, որ մեզ է զանգահարել ճարտարապետաշինարարական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դասախոսներից մեկը և խորհուրդ տվել, ներկայացվող արտագրություններին զուգահեռ, ցուցադրել հատվածներ իրենց ռեկտորի “հռետորական” ելույթներից: “Թող տենեն, թե ինչպես ռեկտոր Գալստյանը նույնիսկ չի կարողանում արտասանել իր ղեկավարած բուհի անունը”: 

Մենք ձեռնպահ կմնայինք այդ քայլից, քանի որ ներկայացված արտագրություններն էլ բավարար էինք համարում Գագիկ Գալստյանի անհամախատասխանությունը կրթագիտական համակարգում ցույց տալու համար: Սակայն երեկ երեկոյան տեղի է ունեցել մի դեպք, որն այս ուղղությամբ մտածելու տեղիք է տալիս. ճարտարապետաշինարարական համալսարանի պաշտոնատար անձանցից մեկը, մասնավոր զրույցում, ասել է, որ մեր կողից Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում տեղ գտած գրագողության վերաբերյալ ներկայացված փաստերը, դեռևս ապացուցման կարիք ունի:

Այսպիսի մոտեցումը ակնհայտ դեմարշ է ակնհայտ փաստերով ապացոցվող ճշմարտության նկատմամբ և զուրկ է տրամաբանությունից:

Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք. ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԳՐԱԳՈՂ Է: 

Համաձայն չլինելու դեպքում, Գագիկ Գալստյանը, կամ ցանկացած այլ անձ այս հարցը կարող է վիճարկել դատական կարգով: Մնացած բոլոր դեպքերում, մեր կողմից ներկայացված փաստերի չհիմնավորված ժխտելը, մենք կհամարենք ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ուղղված մեր բարի անունը վարկաբեկելուն, և այդ անձի դեմ ինքներս հայց կներկայացնենք դատարան:

Ուզում ենք հիշեցնել նաև, որ 2016թ. արդեն նման փորձ արվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի կողմից (մանրամասներն՝ այստեղ): Մասնավորապես նա ասել էր. ” Նշել էին (Ծան. BUH.AM-ը), որ իբր 40 կետով արտագրություն կա: Իրականում այդ հսկա դիսերտացիայի մեջ նման մեկ կետ էլ չես կարող գտնել:  Նախարարի հայտարարությանն անմիջապես հետևել էր BUH.AM կայքի գլխավոր խմբագիր Գագիկ Սարգսյանի արձագանքը ( այստեղ), որտեղ մասնավորապես ասվել է. “BUH.AM-ը հարգելով հանդերձ հարգարժան նախարարի կարծիքը, գտնում է, որ բերված գրագողության կոնկրետ 41 դեպքերը կամ պետք է հերքվեն առարկայորեն, կամ` ընդունվեն: Այլապես, “մեր լավագույն շինարարներից մեկը, Հայաստանի Հանրապետության ամենանվիրված մարդկանցից մեկը”` Գագիկ Գալստյանը չի կարող ձերբազատվել պլագիատի պիտակից: Բերված փաստերը տեղադրված են մեր կայքում և ազատ են ծանոթացման համար (մանրամասներն` այստեղ)”: Այս հայտարարությանը, ինչպես նախկին նախարարի, այնպես էլ՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից որևէ արձագանք չի հետևել: 

Եվ հիմա մենք չենք պատրաստվում անպտուղ բանավեճի մեջ մտնել Գագիկ Գալստյանին այս “ճահճից” հանել փորձողների հետ, ովքեր ոչ առարկայական, ընդամենը էմոցիոնալ հայտարարություններով, կասեն՝ “Գիտե՞ք նա ով ա, գիտե՞ք քանի մարդու ա օգնել, գիտե՞ք ինքն ինչ շինարար ա”: Գիտենք: Գիտենք նաև նրա  կողմից խեղված ճակատագրերի, հետապնդումների ու շատ այլ բաների մասին: Ժամանակը կգա, այդ բոլորի մասին էլ կխոսենք:

Իսկ հիմա, թողնենք էմոցիաները ու խոսենք միայն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում “գտնված” գրագողության փաստերի մասին: Իսկ “փաստը” աշխարհում ամենահամառ բանն է: Այս մասին նույնպես Գագիկ Գալստյանին տեղյալ է պահել BUH.AM-ը՝ մեջբերելով լուսահոգի Միխայիլ Աֆանասյեվիչի հայտնի միտքը: Այնպես որ, որևէ նոր բան մենք չունենք ապացուցելու ճարտարապետաշինարարական համալսարանի հարգարժան ներկայիս պաշտոնյաներին: Պարզապես ուզում ենք նրանց հիշեցնել, որ ամեն ինչ անցողիկ է, ու նաև այն, որ շուտով գալու է նոր երկուշաբթի

Անցնենք մեր գործին:

Եվ այսպես. գրագողության դրվագ 24

Իր դոկտորական ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման, գրում է.

Важнейшей особенностью технологии  торкретирования  с использованием сухих смесей является  “отскокʼʼ, во многом определяющий требования к материалам для торкрета, его составу, правилам производства работ и прямо влияющий на свойства  затвердевшего торкрета.

Նույնը կարող ենք կարդալ այստեղ

Важнейшей особенностью технологии торкретирования с использованием как сухих, так и готовых смесей является “отскок” во многом определяющий требования к материалам для торкрета, его составу, правилам производства работ и прямо влияющий на свойства затвердевшего торкрета.

Գագիկ Գալստյանն, օր առաջ, պետք է հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանից՝ իր հետ տանելով գուրգեն մինասյաններին, անահիտ կարագուլյաններին, մարինա ղազարյաններին, գոհարիկ մատուլյաններին: Գուցե այս ցուցակը շարունակելու կարի՞ք կա: Դեռ չգիտեմ:

Գագիկ Ներսիսյան

P.S. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։  Գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 

Facebook Comments