ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱLՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈԻՄ. ԴՐՎԱԳ 23

Օրը երկուշաբթի է: Մենք սկսում ենք ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած արտագրությունների ներկայացման հերթական շաբաթը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս խոսեց ուսանողական ռեֆերատների մասին, ըստ էության, արտագրությունները համարելով կրթական համակարգի քայքայման սկիզբ:

Այդ եպքում ինչ կարելի է ասել բուհի ռեկտորի մասին, որի ատենախոսությունը լցված է գրագողության տասնյակ դրվագներով: Այս պարագայում ինչ բարոյական իրավունք ունի ռեկտոր Գագիկ Գալստյանը ստորագրելու շրջանավարտների դիպլոմներ, տալ հավաստագրեր, ղեկավարել ատենախոսությունների մասնագիտական խորհուրդ:

Երեկ մեզ զանգահարեց ճարտարապետաշինարարական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դասախոսներից մեկը և խորհուրդ տվեց, ներկայացվող արտագրություններին զուգահեռ, ցուցադրել հատվածներ իրենց ռեկտորի “հռետորական” ելույթներից: “Թող տենեն, թե ինչպես ռեկտոր Գալստյանը նույնիսկ չի կարողանում արտասանել իր ղեկավարած բուհի անունը”:

Եվ այսպես. գրագողության դրվագ 23

Իր դոկտորական ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման, գրում է.

“На границе  цементный камень- заполнитель откладывается известь, в виде минерала портландита, обусловливая  слабые и пористые зоны  на границах раздела, снижая тем самым прочность  сцепления составляющих частей бетона и его  прочность в целом”.

Նույնը՝ տառ առ տառ գրված է այստեղ

на границе цементный камень — заполнитель в виде минерала портландита, обусловливая слабые и пористые зоны на границах раздела, снижая тем самым прочность сцепления составляющих частей бетона и его прочность в целом. 

Գագիկ Գալստյանն, օր առաջ, պետք է հեռանա ճարտարապետաշինարարական համալսարանից՝ իր հետ տանելով գուրգեն մինասյաններին, անահիտ կարագուլյաններին, մարինա ղազարյաններին, գոհարիկ մատուլյաններին: 

Գագիկ Ներսիսյան

P.S. Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։  Գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 

 

Facebook Comments