ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 14

Այսօր կրկին երկուշաբթի է և մենք շարունակում ենք Հայաստանի ճանաչված բուհերից մեկի` ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում առկա գրագողության դրվագների ներկայացումը:

Ընկերներիցս մեկը, ճանաչված մի ֆիզիկոս, ով աշխատել է ճարտարապետաշինարարական համալսարանում, մի նկար է ուղարկել` հորդորելով ինձ տեղադրել այն ներկայացվող դրվագներից որևէ մեկում: Որոշել եմ այն դնել այսօր:

Չկարծեք թե Գագիկ Գալստյանի լուսանկարները սպառվել են:

Դրանք գործնականում անսպառ են, այնքան անսպառ, որքան որ անսպառ են արտագրված դրվագներն այդ անձնավորության դոկտորական ատենախոսությունում: 

Եվ այսպես,  

Գրագողության դրվագ 14

Իր դոկտորական ատենախոսության  121-րդ էջում, Գագիկ Գալստյանն, առանց հղում կատարելու գրում է.

“Главный фактор, с помощью которого регулируют консистенцию бетонной смеси изменение содержания воды”.

Նույն նախադասությունը գրված է ( այստեղ).    

Изменение содержания воды — главный фактор, с помощью которого регулируют консистенцию бетонной смеси.

Նույն էջում, Գագիկ Գալստյանը շարունակում է.

“что имеется определенный диапазон В/Ц, при котором расслоение цементного теста не происходит. Для портландцемента это В/Ц=(0,865…1,65) х НГ. Нижнее значение В/Ц=   0,22 (нормальная густота цемента М400 равна 25,5%) определяет границу, выше которой образуется связанное цементное тесто”.

Սակայն դա մեկ այլ աղբյուրից է արտագրված ( այստեղ)

И. Н. Ахвердов установил, что имеется определенный диапазон В/Ц, при которых расслоение цементного теста не происходит. Для портландцемента это В/Ц= (0,865… 1,65)НГ, где НГ — нормальная густота цементного теста. Нижнее значение В/Ц определяет границу, выше которой образуется связанное цементное тесто.

Հախվերդովը հավանաբար ների Գագիկ Գալստյանին այս արտագրության համար: Իսկ արժանապատիվ հայ գիտնականները կներեն արդյոք, ում աշխատանքից է արտագրում ինքնասիրահարված ռեկտորը:

Մեզ մնաց ավելացնել միայն, որ թեք գրառումը համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Կհանդիպենք վաղը։

Գագիկ Ներսիսյան

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

 

Facebook Comments