ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 13

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 13

Իր դոկտորական ատենախոսության  Գագիկ Գալստյանն, առանց հղման կատարում է հետևյալ եզրակացությունը.

Эффективность порционного введения объясняется с позиции необходимости поддержания в жидкой фазе гидратирующего цемента некоторого избыточного количества СП. 

Սակայն նույն տողերը մենք հանդիպում ենք   այստեղ ։                                                                                             

Эффективность порционного введения СП для получения смесей высокоподвижной консистенции представляется возможным объяснить с позиции необходимости поддержания в жидкой фазе гидратирующегося цемента некоторого избыточного количества СП.

Մեկ այլ տեղ Գագիկ Գալստյանն իր դոկտորական ատենախոսության մեջ գրում է․

Основной причиной вызывающей разрушения бетона в условиях многократного попеременного замораживания и оттаивания является давление на стенки пор и устья микротрещин, создаваемое замерзающей водой. Повторяемость процесса приводит к постепенному разупрочнению структуры бетона и к его разрушению.

Սակայն նույն տողերը մենք հանդիպում ենք այստեղ     

Основной причиной, вызывающей разрушение бетона в этих условиях, является давление на стенки пор и устья микротрещин, создаваемое замерзающей водойПовторяемость замерзания и оттаивания приводит к постепенному разупрочнению структуры бетона и к его разрушению.

Թեք գրառումը համնկնում է Գագիկ Գալստյանի ատենախոսությունում գրված՝ առանց հղումների տեքստի հետ: 

Լավ մնացեք։ Կհանդիպենք երկուշաբթի։

Գագիկ Ներսիսյան

P.s. 1 Հիշեցնենք, որ գրագողության պատճառով պաշտոնանկ են արվել եվրոպական պետությունների նախագահներ, վարչապետներ, նախարարներ, ռեկտորներ, այլ ազդեցիկ անձինք: (մանրամասներն՝ այստեղ): Գագիկ Գալստյանը ոչ մի բանով նրանցից լավը չէ: Պարզապես նա ապրում է Հայաստանում: Իսկ այստեղ իրավիճակ է փոխվել:

P.s. 2 Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Facebook Comments