ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՌԵԿՏՈՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ․ ԴՐՎԱԳ 12

Աշխարհը շարունակում է անհանդուրժողական մնալ գրագողության դեպքերի նկատմամբ։ Չեխիայի արդարադատության նախարար Տատյանա Մալան, ում աշխատանքներում գրագողություն է հայտնաբերվել 2018թ․ հուլիսի 9-ին հրաժարական է տվել ( այստեղ

Չեխիայի արդարադատության նախկին նախարար Տատյանա Մալան

Հրաժարականի պահանջ են ներկայացրել Չեխիայի մի քանի հարյուր քաղաքացի՝ գիտնականներ, պետական և քաղաքական գործիչներ, իրավաբաններ։

Տատյանա Մալան պաշտոնավարեց ընդամենը 13 օր։ Ճարտարապետաշինարարակն համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ գրագողության անհամեմատ ծանր բեռի տակ, անհոգ կերպով պաշտոնավարում է  արդեն 4,5 տարի։

Եվ գիտնականներից ոչ ոք դեռևս չի բարձրաձայնել այս երևույթի դեմ։

Այս մասին շարունակում են լռել նաև պետական ու քաղաքական գործիչները։

Այս հարցը դեռևս չի քննել նաև Շինարարների միությունը, որի նախագահն է Գագիկ Գալստյանը։

Զարմանալիորեն լուռ է համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս հարցը Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում։

Ամեն ինչ նորմալ է։

Գուցե Գագիկ Գալստյանը նախարար Մալայից ավելի ազդեցիկ անձ է։ Ժամանակը ցույց կտա։ 

Երբ 2 տարի առաջ հրապարակվեցին ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության տասնյակ դրվագներ, նա  սրիկայություն որակեց նման տեղեկատվություն հրապարակելը, ապա հավելեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ» (մանրամասներն` այստեղ): 

Եթե սրանից հետո Գագիկ Գալստյանը կշարունակի ասել «երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ», ուրեմն կամ նա չի տիրապետում իրավիճակին կամ էլ` հանրության կարծիքը նրա համար առոչինչ է: 

Եվ այսպես՝ Գրագողության դրվագ 12

Ատենախոսությունում Գագիկ Գալստյանն, առանց հղման կատարում է հետևյալ եզրակացությունը.

Данные о быстром падении подвижности бетонных смесей с  суперпластификаторами свидетельствуют o различной природе пластифицирующего    действия воды и разжижителя. Потеря подвижности во всех случаях обусловлены связыванием воды в результате гидратации минералов портландцемента – элита и белита, составляющих 75% вязущего. Известно, что в начальной стадии (период замедленной гидратации) при повышенном В/Ц С3S  быстро гидратируется в  С2 SHx  непроницаем  для воды в течение 2…6 часов и замедляет дальнейшую гидратацию. При пониженном В/Ц вероятность образования экранирующей пленки С2 SHx  уменьшается, а гидратация и структурообразование цементного камня ускоряется. Кроме того структурообразование происходит с заполнением новообразованиями меньшего обьема, чем при повышенном водосодержании, соответственно подвижность бетонной смеси  падает быстрее. Известно, что регулируя величину водоцементного отношения, а также время ведения СП, можно существенно влиять на кинетуку․ структурообразования.

Նույն եզրակացությունը հանդիպում ենք այստեղ։ 

 

Հիշեցնենք, որ մեկ ամսից լրանում է ճարտարապետաշինարարական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի 030 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը, որի նախագահը Գագիկ Գալստյանն է։ Պարզ է, որ գրագողության տասնյակ դրվագներում “բռնված” անձը բարոյական իրավունք չունի ղեկավարել մի խորհուրդ, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Ստեղծված իրավիճակում դժվար է հավատալ, որ Գալստյանը կարող է վերանշանակվել 030 խորհրդի նախագահ։ Անհասկանալի է մնում նաև, թե այս պարագայում այդ անձնավորությունն ինչպես է շարունակելու աշխատել որպես ռեկտոր։

Մինչև վաղը։

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments