ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ԹՈՂ 2019 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ ԼԻՆԻ

Գալիս է Նոր՝ 2019 թվականը:

Լիահույս ենք, որ նոր տարում, յուրաքանչյուրս մեր տեղում, կարողանալու ենք նոր լիցք հաղորդել մեր երկրի զարգացման գործին:

Rector.am-ը տեղեկատվական ոլորտում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ գործողություններ, համալսարաններն ապաշնորհ ղեկավարներից մաքրելու համար: Գրագողերը, կեղծարարները, ամորֆ, անգործունյա, հոգնած անձինք չպետք է տեղ ունենան հանրապետության համար այնպիսի կարևորագույն ոլորտում, ինչպիսիք համալսարաններն են: 

Միևնույն ժամանակ, մենք պետք է  օժանդակենք այն ռեկտորներին, ովքեր իրենց գործն անում են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով և ի զօրու են լուծելու բուհի առջև ծառացած խնդիրները:

Այս գործում մենք ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների աջակցությունը:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments