Բուհերի տեղակայման վիճակագրությունը

Բուհերի մեծ մասը կենտրոնացված է Երևանում, Վայոց Ձորն ու Տավուշը բուհ չունեն Հայաստանում գործող 61 բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը՝ 80․33 տոկոսը, կենտրոնացած է Երևան քաղաքում։

Armdaily.am-ը տեղակացնում է, որ Վիճակագրական վրաչության տվյալներով՝ Վայոց Ձորի ու Տավուշի մարզում բուհեր ընդհանրապես չկան։

Բուհերի քանակով երկրորդ տեղում է Շիրակի մարզը, որտեղ կենտրոնացված է բուհերի 4.92 տոկոսը: Հայաստանի Հանրապետություն բուհերն ունեն 12 մասնաճյուղ, որոնց 41.67 տոկոսը տեղակայված է Շիրակի մարզում, 16.67 տոկոսը՝ Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում և 8.33 տոկոսը՝ Վայոց Ձորում: 2017 թվականին ՀՀ բուհեր կամ դրանց մասնաճյուղեր ընդունվել են 15 հազր 538 ուսանող, որոնց 84.14 տոկոսը՝ Երևանում, 5.16 տոկոսը՝ Շիրակում և 4.34 տոկոսը՝ Լոռիում:

Նախորդ տարվա դրությամբ ուսանողների թվաքանակը կազմել է 78 հազար 747, որոնց 84.57 տոկոսը տեղակայված են Երևանում, 4.54 տոկոսը՝ Շիրակում, մնացածն այլ մարզերում: 2017 թվականին բուհն ավարտել են 17 հազար 787 ուսանող, որոնց 83.09 տոկոսը Երևանում, 5.32 տոկոսը՝ Շիրակում։

Աղբյուրը՝ armdaily.am

Facebook Comments