ԲՈԿ-ում ավարտվել են ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները

Երեկ երեկոյան, ԲՈԿ-ում ավարտվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները:

Ստուգման հիմք են հանդիսացել Գագիկ Ներսիսյանի կողմից հրապարակված “Գրագողությունը ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում” գրքում բերված փաստերը (այստեղ, այստեղ):

 Եզրակացությունն այսօր հավանաբար կուղարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարին։

Սպասենք ԲՈԿ-ի եզրակացության պաշտոնական հրապարակմանը:

Պարզ է մի բան՝ ճարտարապետաշինարարական համալսարանում՝ Գագիկ Գալստյանի անփառունակ կառավարման մայրամուտը խաղաղ չի լինելու:

Անահիտ Ավետիսյան

Facebook Comments