Բլեյանի դպրոցն առանձնահատուկ է Հայաստանում և դրա նկատմամբ պետք է ցուցաբերվի հատուկ մոտեցում

Հայաստանի կրթական համակարգն այսօր ծանր ժամանակներ է ապրում։ Պատերազմ անցած պետություններում առանձնապես խոցելի է դառնում հանրակրթությունը։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք լուրջ խնդիրների ենք առնչվել հատկապես բնագիտական առարկաների հետ կապված։ Այս առումով ունենք մի քանի բացառություններ, որոնցից մեկն Աշոտ Բլեյանի դպրոցն է. այն լավագույններից է հանրապետությունում։ Եվ այսօր մենք պարտավոր ենք մտածել այդ կրթօջախի բնականոն գործունեությունը և զարգացման հնարավորություններն ապահովելու ուղղությամբ։ Ստեղծման օրվանից դպրոցը ղեկավարել է Աշոտ Բլեյանը, ով օժտված է յուրահատուկ, ոչ ստանդարտ մտավոր կարողություններով։ Հենց նրա շնորհիվ է, որ կրթօջախը կարողացել է անցել բարդ ու արգասաբեր ուղի և հասարակության մեջ ձեռք բելել լայն ճանաչում։

Համոզված եմ, որ պետք է հնարավություն ընձեռնել Աշոտ Բլեյանին, շարունակելու իր արգասաբեր աշխատանքն իր իսկ ստեղծած դպրոցի տնօրենի պաշտոնում ՝ ի բարօրություն Հայաստանի։Իսկ դրա իրավական հիմքերն առկա են ու բազմաթիվ։   

Հովհաննես Թոքմաջյան

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Facebook Comments