Ապրիլի 18-ը Այդին Մորիկյանի ծննդյան օրն է …

Այդին Մորիկյան. ՄԱՐԴ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ, ԲԱՑԱՌԻԿ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ… 

-Այդին Մորիկյանի ապրած ազնվախոհ կյանքը ուսանելի կտակ է նրանց համար, ովքեր գիտեն պայքարել ազատամտության առաջնագծերում, և չնահանջել, — hetq.am -ում գրում է Արթուր Անդրանիկյանը: Ստույգ միտք է…

Մարդը սոսկ ֆիզիկական գոյություն չէ: Ու ոչ էլ աշխարհիկ կամ հոգևոր կառույցներն են անշունչ ինստիտուտներ միայն: Մարդը, առաջին հերթին, ապրում է և կա հոգու շնորհիվ, կառույցները՝ նպատակի և սկզբունքների: Ու, ինչպես մարդը, երկիրը ևս, ինտելեկտուալ, հոգևոր ու բարոյական գործառույթներ ունի, առանց որոնց մյուս բոլոր՝ սոցիալ, քաղաքական ու տնտեսականները անարդյունավետ են դառնում: Ու ինչպես մարդու, այնպես էլ երկրի չկայացածությունը ինտելեկտուալ, հոգևոր ու բարոյական չկայացածությունն է, դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը չգիտակցելու արդյունք: Մեր գնացքը պարտավոր ենք վարել, այլ ոչ թե վազել հետևից,-ասում էր Այդինն ու ավելացնում,- Ոչ մեկս էլ այսօր չինացիների նման փայտիկներով բրինձ ուտել չենք կարող: Բայց եթե անհրաժեշտ է, պարտավոր ենք սովորել: Ու հետո ստիպված կլինենք խոստովանել, որ դա այնքան էլ դժվար չէր:

Շնորհավոր ծնունդդ Այդին …

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments