Այսօր Այդին Մորիկյանի ծննդյան օրն է

Այդին Մորիկյան…

Եթե փորձենք մեկ նախադասությամբ բնորոշել նրան, չափազանց դժվար խնդրի առաջ կկանգնենք:

Խոշոր տրամաչափի մտավորակա՞ն. այո…

Ակնառու պետական գործի՞չ. այո…

Խորը վերլուծական հնարավորություններով օժտված հրապարակախո՞ս. այո…

Տաղանդավոր գրո՞ղ. իհարկե…

Հմուտ մանկավա՞րժ. անկասկած…

Սակայն կա ևս մի արժանիք, որը բարձր է նշվածներից. Այդին Մորիկյանին կարելի է բնորոշել որպես ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇ …

Այդպես նա ապրեց իր երկրային կյանքի 51 կարճ տարիները…

Այդպես նրա կերպարը շարունակում է լույս սփռել իր մահվանից հետո` 10 տարի շարունակ… Ու դա կշարունակվի` հավերժ:

Այդինի մասին կարելի է խոսել երկար, սակայն որոշեցինք մտովին ետ գնալ ու պարզապես ներկայացնել նրա ուսանողներից մեկի գրառումը… Այդին Մորիկյանի մահից 4 տարի անց կատարված՝ հրաժեշտի գրառումը…

Դե ինչ, սկսենք սկզբից

Իսկ սկիզբը նման էր հեքիաթի: Հանդիպեցինք, զրուցեցինք, դասեր քաղեցինք, սովորեցինք ու «խորհեցինք»: Խորհեցինք նրա ասածների մասին ու գտանք մեր ճիշտը, մեր ուղին:

Հանդիպեցինք բարու հետ ու ակամայից բարիացանք…

Այդ բեկումնային հանդիպումից անցան օրեր, ամիսներ ու ընդամենը 4 տարի, ու էլի կանցնեն: Բայց չի մոռացվի ոչ մի խոսք, ոչ մի արտահայտություն ու ոչ մի հանդիպում: Հանդիպում, որն օգնեց ճանաչել աշխարհն ու ինքներս մեզ: Հանդիպում, որը մտածելու տեղիք տվեց: Հանդիպում, որը կրթեց:

Ու այդպիսի հանդիպումներից մեկից հետո էլ Նա վեր կացավ, սովորականի պես դուռը բացեց ու գնաց…

Երևան, 2013թ.

Մեզ մնում է միայն ավելացնել.

Շնորհավոր Աստծոհաճո ծնունդդ Այդին…

Գագիկ Ներսիսյան, Հովհաննես Թոքմաջյան, Արմեն Կիրակոսյան

Նկարը՝ պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանի:

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments