Ահազանգ. Ի՞նչ նպատակով է բուհի ռեկտորը իր մոտ հրավիրել արձակուրդում գտնվող պրոֆեսորին. BUH.AM

BUH.AM-ը հայտնում է. Վերջին օրերին մեծ հասարակական հնչեղություն են ստացել ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանի պրոռեկտոր Մարինե Ղազարյանի թեկնածուական ատենախոսության հետ կապված հարցերը:

Մարինե Ղազարյանն, ով բուհում աշխատանքի է անցել ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով, ոչ միայն չի վայելում պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությունն, այլ նաև պրոռեկտորի պաշտոնում կատարել է բազմաթիվ գործողություններ, որոնք դուրս են համալսարանի շահերի տիրույթից և սպասարկում են միայն Գագիկ Գալստյանի նեղ շրջապատի շահերը:

Բուհում ձևավորելով անպատժելիության և վախի մթնոլորտ, ռեկտորը որոշել է գիտական աստճան ապահովել իր տեղակալ՝ Մարինե Ղազարյանի համար, փորձելով ամրապնդել նրա խալխուլ դիրքերը ռեկտորատում: Եվ այս խնդիրը ռեկտոր Գալստյանը որոշել էր լուծել հնարավորինս արագ՝ քանի որ աշնանը լրանում է իր պաշտոնավարման ժամկետը: Չի բացառվում, որ նա, գաղտնի երազանք է փայփայում, իրենից հետո ռեկտորի աթոռին տեսնելու պրոռեկտոր Մարինե Ղազարյանին:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանը, ով ընդգրկված էր Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական քննարկման համար ձևավորված հանձնաժողովի կազմում, տեղեկացրել էր, որ Մարինե Ղազարյանը հուլիսի 22-ին զանգահարել էր իրեն և ասել, որ հաջորդ օրը բերի դրական կարծիքը: Այսինքն, պրռեկտոր-հայցորդը իրեն իրավունք է վերապահել զանգել հանձնաժողովի անդամին և պահանջներ ներկայացնել:

Տեսնելով, որ Մարինե Ղազարյանի ասելով հարցը չի լուծվում, արձակուրդում գտնվող պրոֆեսորին իր մոտ է հրավիրել ռեկտոր Գալստյանը, որից անմիջապես հետո Ռազմիկ Փետևոտյանն, իր համոզմունքին հակառակ, տվել է Մարինե Ղազարյանին անհրաժեշտ դրական եզրակացություն:

Չնայած այն հանգամանքին, որ այդ եզրակացությունը չունի որևէ արժեք, քանի որ եռյակի անդամներից մեկին՝ Հովհաննես Թոքմաջյանին, ատենախոսությունը կամայականորեն չի տրամադրվել և, իրավական առումով, որևէ առաջընթաց  այս փուլում Մարինե Ղազարյանի համար լինել չի կարող, ակնհայտ է, որ ռեկտորի կողմից իր աշխատակցի՝ պրոֆեսոր Փետեոտյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունը լրջագույնս պիտի ուսումնասիրվի և լայն քննարկման առարկա հանդիսանա:

Երեկ մենք հեռախոսով կապվեցինք պրոֆեսոր Ռազմիկ Փետևոտյանի հետ, ով ակնհայտորեն ընկճված էր ու հակված չէր հարցազրույց տալու.

-Պարոն Փետեոտյան, համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, մամուլում շրջանառվում են լուրեր, որ Դուք Մարինե Ղազարյանի ատենախոսության վերաբերյալ ունեցել եք այլ կարծիք, սակայն ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ հանդիպելուց հետո, Ձեր կարծիքը փոխել եք ու տվել դրական եզրակացություն: Խնդրում եմ պարզաբանել, ինչի հիման վրա եք Ձեր կարծիքը փոխել.

Ռ.Փետեվոտյան — Այդպիսի հարցերի ես հրաժարվում եմ պատասխանել: Ես ոչ մի կարծիք առանձնապես ոչ ունեցել եմ, ոչ էլ՝ փոխել եմ:

-Ճի՞շտ է, որ Դուք հանդիպել եք պարոն Գալստյան իետ:

Ռ.Փետեվոտյան — Պարոն Գալստյանին ես հանդիպում եմ:

-Լուրեր են պտտվում, որ Դուք սկզբից ուրիշ կարծիքի էիք, հետո Ձեր տեսակետը փոխել եք, ինձ դա էր հետաքրքրում:

Ռ.Փետեվոտյան — Չէ, չէ… էդպիսի բաներ չկա: Հետո ես…Չէ, միևնույն է, ես ոչ մի հարցի չեմ պատասխանում:

Այքանը: Ասված խոսքերի տողատակում դուրս սողոսկած, կցկտուր, սակայն կարևոր տեղեկություններ կան.

Ես ոչ մի կարծիք առանձնապես ոչ ունեցել եմ, ոչ էլ՝ փոխել եմ: Այսինքն, “ԿԱՐԾԻՔ ՉՈՒՆԵՑՈՂ” մասնագետին, ռեկտոր Գալստյանը ստիպել է դրական եզրակացություն ներկայացնել:

Եվ երկրորդ. “Պարոն Գալստյանին ես հանդիպում եմ“…

Որտե՞ղ եք հանդիպում՝ ռեկտորատո՞ւմ, գիտխորհրդո՞ւմ, դիսերտացիոն խորհրդո՞ւմ, թե՞ ընկերական շրջապատում: Պարոն Փետեոտյան, Դուք երբեք չեք եղել ու չեք լինելու Գագիկ Գալստյանի ընկերների ցուցակում: Ձեզ՝ արձակուրդում գտվող պրոֆեսորին՝ ռեկտորը պարզապես կանչել է իր մոտ և հանձնարարել, Ձեր համոզմունքների դեմ եզրակացություն ներկայացնել: Եվ Դուք դա արել եք՝ ոտնահարելով բոլոր իրավական ու բարոյական նորմերը:

Ներկայացվող նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ 030 մասնագիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանը հարցում է ուղղել ռեկտոր Գալստյանին, պահանջելով պարզաբանել պրոֆեսոր Փետևոտյանի հետ կապված այս միջադեպի մանրամասները:

Անահիտ Ավետիսյան

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments