ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Ինչպես տեղեկացնում է lurer.com -ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին դատի է տվել: Լրագրող Արմինե Միքայելյանի հեղինակած հոդվածում մասնավորապես ասվում է.

Գագիկ Մակարյանի պնդմամբ, ռեկտոր Գալստյանն անհասկանալի պատճառներով իրականացրել է մամլիչի օտարում (վաճառք)՝ ջարդոնի տեսքով և օտարման արդյունքում համալսարանի հաշվապահություն 2017թ.-ին մուտքագրվել է 119 400 դրամ: 

“Մենք տևական ժամանակ է՝ փորձում ենք կապ հաստատել «ՃՇՀԱՀ» ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ, սակայն վերջինս անընդհատ զբաղված է իր հյուրերով և չի կարողանում մեկնաբանել մեր հարցերը: Իսկ «ՃՇՀԱՀ»-ի հասարակայնության և լրատվության բաժնի պետ Անահիտ Կարագուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գործատուների միության նախագահն առանց հարցը խորությամբ ուսումնասիրելու՝ տեղեկություններ է տարածում,- գրում է Արմինե Միքայելյանը: 

Ով-ով, սակայն ճարտարապետաշինարարական համալսարանի լրատվության բաժնի պետ Անահիտ Կարագուլյանը, ով Գագիկ Գալստյանի մերձավոր անձանցից` Հորիզոնի Աիդայի զարմուհին է, համալսարանում ժամանակավոր մարդ է համարվում, քանի դեռ իր հովանավորյալը չի գնացել “վաստակած հանգստի”: Եվ Կարագուլյան Անահիտը ճիշտ կաներ, որ սուսուփուս նստեր տեղն ու իր անտրամաբանական դատողություններով էլ ավելի չծանրացներ առանց այն էլ ոչ շահեկան իրավիճակը, որում հայտնվել է իր սիրելի ռեկտորը  (rector.am):  

«Ես ինքս չեմ էլ հասկանում, թե իր շահագրգռվածությունը որն է, Դուք Գագիկ Գալստյանին ընդհանրապես ճանաչո՞ւմ եք, ծանո՞թ եք իր կենսագրությանը, էդ մարդն իրա սաղ կյանքը շինարար ա եղել»,-lurer.com -ի թղթակցին ասել է Անահիտ Կարագուլյանը,- «Դուք պիտի ուղղակի տեսնեիք, էլի, թե էդ հաստոցներն իրենցից ինչ էին ներկայացնում: Ինքը ծանր, մեծ հաստոց էր էլի, որը պետք է հանեին էդտեղից, ինքը դրված օրվանից չի էլ աշխատել»: 

lurer.com -ի թղթակցի այն դիտարկմանը, թե գաղտնիք չէ այդ մամլիչների չօգտագործման փաստը և որ առանցքայինն այն է, թե ինչպես է նախ մամլիչը մետաղե ջարդոնի տեղ օտարվել և ինչո՞ւ հաշվի չի առնվել փաստացի գնորդի առկայությունը, Անահիտ Կարագուլյանը դժվարացել է որևէ պատասխան տալ: 

Անահիտ Կարագուլյանի դատողությունները Գալստյանի մասին, թե` “ընդհանրապես ճանաչո՞ւմ եք, ծանո՞թ եք իր կենսագրությանը, էդ մարդն իրա սաղ կյանքը շինարար ա եղել” ինքնին նոր հարցեր են արաջ բերում (rector.am).

  1. Սաղ կյանքում շինարար ա եղել, ի՞սկ գիտնական, դասախոս եղել է: Երբևիցե Անահիտ Կարագուլյանն ինքն իրեն հարցրել է, թե ի՞նչպես կարող է “սաղ կյանքը շինարար եղած մարդը”, որ մինչև 2008թ. չուներ գրված գեթ մեկ գիտական հոդված, երբևիցե չէր մտել լսարան,  3 տարվա մեջ գիտությունների 2 աստիճան ու գիտական 2 կոչում ստանալ: Չէ, Կարագուլյան Անահիտը, լավ կաներ չխոսեր, ու չհիշեցներ Գագիկ Գալստյանի կենսագրությունը, քանի որ մարդիկ լավ են հիշում նրա դոկտորական ատենախոսությունում առկա գրագողության տասնյակ դրվագների մասին, որոնց պատասխանը Գալստյանը մինչ օրս չի տվել: Գուցե Անահիտ Կարագուլյանը կասի, թե այդ ի՞նչպես եղավ, որ նույնիսկ մեկ ժամ դաս չտված անձն ինքն իրեն պրոֆեսորի գիտական կոչում շնորհեց, ու այդպիսով ռեկտոր դառնալուիրավունք ձեռք բերեց :  Ու էլի շատ ու շատ բաներ: Այնպես որ, հանգիստ եղեք Անահիտ Կարագուլյան, ծանոթ ենք, ծանոթ` ձեր ռեկտորի կենսագրությանը:
  2. Ի՞նչ է “սաղ կյանքը շինարար եղած մարդն” իրավունք ունի համալսարանի գույքը, գրոշներով` որպես մետաղի ջարդոն վաճառել:
  3. Այդ ի՞նչու 2014թ. դուրս գրված “ծանր, մեծ հաստոցը, որը պետք է հանեին էդտեղից, որը դրված օրվանից չի էլ աշխատել” շուրջ 3 տարի չէր վաճառվել (հետաքրքիր է իմանալ, թե էդ մեծ հաստոցը /ճիշտը` մամլիչը / 3 տարի ո՞վ, որտե՞ղ ու ի՞նչու էր պահում), ու երբ հանկարծ 2017թ. փետրվարին գնորդ հայտնվեց, լուրն իմանալուց հետո ափալ-թափալ հանձնեցին որպես մետաղի ջարդոն: 

Եվ միանգամայն ճիշտ է lurer.com-ի թղթակից Արմինե Միքայելյանը, երբ առանցքայինը համարում է ոչ թե մամլիչի աշխատել-չաշխատելը, այլ այն վարքագիծը, որը դրսեվորել է ռեկտոր Գալստյանը: Թեև Գագիկ Գալստյանի համար դա վաղուց սովորական բան է դարձել: 

Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը մի քանի օր առաջ անդրադարձել էր այս հարցին, նշելով, որ “որ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը դիմել է դատարան, քանի որ բացահայտել է, որ հիմնադրամից դուրս է գրվել մամլիչ եւ մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվել է: Եվ հիմա Գործատուների հանրապետական միության նախագահը պահանջում է, որ ռեկտորը վաճառված մամլիչի շուկայական գինը համալսարանին փոխհատուցի: Ստացվում է, որ բուհի ռեկտորը հիմնադրամին պատկանող գույքը մետաղի անվան տակ վաճառում (Մանրամասներն այստեղ՝): 

rector.am -ի կողմից Ձեզ հետ էր ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը

Սկզբնական աղբյուրն` այստեղ 

Facebook Comments